Բավ է պառակտվել
14-08-2022 23:43

ԱԻՆ-ը հրապարակել է «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի գոտում անհետ կորածների նոր՝ կրճատված ցուցակը

Հայաստանի ԱԻՆ-ը թարմացրել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում պայթյունի հետևանքով անհետ կորած համարվող անձանց ցուցակը։ Նոր ցուցակում 19 մարդ է (նախորդում նշված էին 25 անհետ կորածի և երկու մահացածի անունները)։

ԱԻՆ 911 թեժ գծին ստացված զանգերի արդյունքում անհայտ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները.

1․ Արամ Հայրապետյան, ծնված 1981 թ․
2․ Վարդան Քոչարյան, ծնված 1960 թ․
3․ Մարատ Շահբազյան
4․ Սիրարփի Խաչատրյան
5․ Մարիամ Խաչատրյան
6․ Հարութ Գարաքյան
7․ Գագիկ Կարապետյան
8․ Արտավազդ Հայրապետյան
9․ Գայանե Ավետիսյան, ծնված 1965 թ․
10․ Էռնա Միքայելի Գրիգորյան, ծնված 1980 թ․
11․ Հրաչյա Սարգսյան, ծնված 1976 թ․
12․ Վաչագան Եղոյան, ծնված 2000 թ․
13․ Վանիկ Ամիրխանյան
14․ Ջեմա Նազարյան, ծնված 1960 թ․
15․ Անահիտ Խալաթյան
16․ Քսենիա Բադալյան, ծնված 1981 թ․
17․ Արմեն Թորոսյան
18․ Անահիտ Երվանդի
19․ Արամ Հարությունյան
Ժամը 22:15-ի դրությամբ կա երեք զոհ. նրանցից երկուսի ինքնությունը պարզվել է՝ Անահիտ Մխիթարյան և Միսակ Մարգարյան։

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ մայրաքաղաքի և հարակից շրջանների Փրկարար ծառայության ստորաբաժանումներն ուժեղացված ծառայություն են իրականացնում։ Հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված է 50 փրկարար և 155 հրշեջ-փրկարար։
Ժամը 18:00-ի դրությամբ հիվանդանոցներից դուրս է գրվել 15 տուժած քաղաքացի, 40-ը ստանում է ստացիոնար բուժում։ Հոսպիտալացված տուժածների մասին տեղեկություններ կարող եք ստանալ «911» թեժ գծի միջոցով։։
Որոնողական և հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։