Արտակարգ իրավիճակների նախարարությունը թարմացրել է կիրակի օրը Երևանի Սուրմալու տոնավաճառում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անհետ կորածների ցուցակը։
Ժամը 16:30-ի դրությամբ անհետ կորած է համարվում 17 մարդ։ Ցուցակում ավելացվել է 1959 թվականին ծնված Լյուբա Գլեբովան։
1․ Արամ Հայրապետյան, ծնված 1981 թ․
2․ Մարատ Շահբազյան
3․ Սիրարփի Խաչատրյան
4․ Մարիամ Խաչատրյան
5․ Հարութ Գարաքյան
6․ Գագիկ Կարապետյան
7․ Արտավազդ Հայրապետյան
8․ Էռնա Գրիգորյան, ծնված 1980 թ․
9․ Հրաչյա Սարգսյան, ծնված 1976 թ․
10․ Վաչագան Եղոյան, ծնված 2000 թ․
11․ Վանիկ Ամիրխանյան
12․ Կսենիա Բադալյան, ծնված 1981 թ․
13․ Արամ Հարությունյան
14․ Դավիթ Մխիթարյան
15․ Մեհդի Թահրերի (ԻԻՀ քաղաքացի)
16․ Մելինե Տալոյան,, ծնված 1997 թ․
17․ Լյուբա Գլեբովա, ծնված 1959թ․(ՌԴ քաղաքացի)։
Կիրակի ժամը 13.23-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Նախնական տվյալներով՝ պայթել է հրավառության նյութերով պահեստը, մասամբ փլուզվել է եռահարկ շենք։
ԱԻՆ տվյալներով՝ պայթյունի հետևանքով զոհվել է 6 մարդ, 17-ը համարվում է անհետ կորած։ 56 տուժած, այդ թվում՝ երեխաներ տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ։ Երկուշաբթի առավոտվա դրությամբ ստացիոնար բուժում է ստանում 21 քաղաքացի, մնացածներն անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։
Տեղում աշխատում են հրշեջ-փրկարարները, ներգրավված է 6 տրակտոր, 2 բեռնատար ինքնաթափ, 2 ջրատար, շտապօգնության երկու բրիգադ։