Բավ է պառակտվել
02-12-2016 12:07

Փոթորկային քամի է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին. ՀՀ ԱԻՆ

ՀՀ ԱԻՆ-ը նախազգուշացնում է հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվող քամու ուժգնացման մասին:

«Հանրապետության տարածքում տաք և ցուրտ օդային զանգվածների բախումով պայմանավորված` այսօր և դեկտեմբերի 3-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ, պոռթկումները` մինչև 20-25մ/վրկ», - նշվում է հաղորդագրության մեջ:

Oդերևութաբանական hամաշխարհային կազմակերպության ընդունած Բոֆորտի 12 բալանոց սանդղակի համաձայն, քամի ուժգնության մոտավոր գնահատականով փոթորկային է համարվում 9 բալանոց քամին, որի ուժգնությունը կազմում է 20,8-24,4 մ/վ: Ցամաքում հնարավոր հետևանքների ցանկում են ոչ մեծ, այդ թվում` շենքերի կտուրների վնասվածքներ: