Բավ է պառակտվել
01-12-2018 14:07

ԱԻՆ-ը նախազգուշացնում է Հայաստանի շրջաններում ձյան և մերկասառույցի մասին

ԱԻՆ տվյալներով շաբաթ ժամը 10։00-ի դրությամբ Սպիտակ և Վայք քաղաքների շրջակայքում ձյուն է տեղում, իսկ Արթիկում, Եղեգնաձորում և Մարտունիում՝ անձրևախառն ձյուն, ասվել է ԱԻՆ նախազգուշացման մեջ։

Վայքի, Ստեփանավանի ճանապարհներին և Գորիս-Սիսիան ճանապարհահատվածին առկա է մերկասառույց։ Սպիտակի շրջակայքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր։ “Ավտոմոբիլային ճանապարհները մաքրվում են ձնից, մշակվում են աղով և ավազով”,- նշել են նախարարությունում։ Ըստ ԱԻՆ տվյալների, միջպետական և հանրապետական ճանապարհներն ընդհանուր առմամբ անցանելի են։