Բավ է պառակտվել
14-12-2018 14:26

Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունել ձնաբուք է․ ԱԻՆ

Հայաստանի ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ Սևանի թերակղզուց մինչևԴիլիջանի թունել ճանապարհահատվածում բուք է։

Համաձայն գերատեսչության՝ ուրբաթ առավոտվանից Գորիս - Սիսիան, Արթիկ - Արագած, Վեդի - Լանջառ, Սիսիանի “Զանգեր” ճանապարհահատվածներում, ինչպես նաև Ջերմուկի ավտոճանապարհներին, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է:

Բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը:
Նախարարությունում նշել են, որ համապատասխան ծառայությունները կատարում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: