Բավ է պառակտվել
14-02-2017 12:14

ԱԻՆ-ը հայտնում է ՀՀ-ի և ԼՂՀ-ի փակ և դժվարանցանելի ճանապարհների մասին

Հայաստանի և Արցախի որոշ ավտոճանապարհներին երեքշաբթի ժամը 10.00 –ի դրությամբ մի շարք ճանապարհներ ժվարանցանելի են կամ փակ են:
Այսպիսով, փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի մի հատվածը:
Տիգրանաշենի ոլորանների հատվածում, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Արագածոտնի, Արմավիրի մարզերում, Չարենցավան քաղաքում և Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, ինչպես նաև Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր, Ջերմուկ քաղաքներում և Սարավան-«Զանգեր» հատվածում տեղում է ձյուն:
ՌԴ ԱԻՆ-ի տվյալներով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը, որով անցնում է Ռուսաստանը Հայաստանին միացնող միակ ցամաքային ուղին, բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:
Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում դժվարանցանելի են Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը և Քաշաթաղի շրջանը: Հանրապետությունում տեղում է ձյուն: