Բավ է պառակտվել
03-09-2014 17:09

Հայաստանում մեկնարկել են հայ-ռուսական զորավարժությունները

Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմաբազայի և ՀՀ ՊՆ զինծառայողների  զորավարժությունները մեկնարկել են «Ալագյազ» ուսումնավարժանքային համալիրում: Այս մասին gisher.news-ին հայտնում են ՀՌՕ-ի մամուլի ծառայությունից: Զորավարժություններին մասնակցում է 1500-ից ավելի զինծառայող, 300 միավոր ռազմական տեխնիկա: Զորավարժություններն ընթանում են գեներալ-լեյտենանտ Միխայիլ Գրիգորյանի հրամանատարությամբ,  դրանք կտևեն մինչև սեպտեմբերի 7-ը: