Լոնդոնի շրջաններից մեկում՝ Իլինգում, սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած բացումից 10 օր անց պղծվել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրը: Այս մասին տեղեկացրել է Մեծ Բրիտանիայի Հայ դատի հանձնախումբը:
«Հուշահամալիրի բացման օրը մի խումբ դիմակավորված ծայրահեղականներ հուշահամալիրի մոտ ծածանել են թուրքական դրոշները և ցուցադրել «գորշ գայլի» ժեստը՝ այդպիսով փորձելով ահաբեկել հայ համայնքին»,- ասվում է X սոցցանցում գրառման մեջ: