Բավ է պառակտվել
26-08-2021 00:11

«Մենք դեռ հստակ որևէ բան չգիտենք». Դավիթ Բեկի գյուղապետ

Արդեն մի քանի ժամ է` լուրեր են շրջանառվում, որ թշնամին փակել է Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի ճանապարհը, ռուսները գնացել են բանակցելու, որպեսզի բացեն։ Ըստ տեղեկությունների, այնտեղ է նաև Դավիթ Բեկ համայնքի ղեկավարը։

168.am-ի հետ զրուցում Դավիթ Բեկ գյուղի ղեկավար Բենիամին Պողոսյանն ասաց, որ այս պահին մեր որևէ հարցի չի կարող պատասխանել։ «Կներեք ինձ, բայց այս պահին ես ձեր հարցերին չեմ կարող պատասխանել։ Մենք դեռ հստակ որևէ բան չգիտենք, երբ մեզ համար էլ ամեն ինչ հստակեցվի, բոլոր հարցերին կպատասխանենք»,- ասաց Բենիամին Պողոսյանը։