Բավ է պառակտվել
12-11-2014 07:53

Մյասնիկյան-Դալարիկ ավտոճանապարհին NISSAN-ը գլորվել է ձորը

Նոյեմբերի 12-ին` ժամը 02:05-ին, ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան-Դալարիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան ընկել է ձորը. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-ը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հ-17 միջհամայնքային ավտոճանապարհի Դալարիկ-Մյասնիկյան հատվածի 2-րդ կմ-ում «Նիսսան» մակնիշի 91ԼՏ009 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Ե. Հ., ծնվ.1991թ.) դուրս է եկել երթևեկելի մասից և մոտ 300 մ գլորվել ձորը: Հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել Ե.Հ-ին, ով ուղևոր Լ. Հ.-ի հետ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Արմավիրի ԲԿ:  Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: