Բավ է պառակտվել
17-06-2019 20:01

Քաղաքապետարանում ճկռալով աշխատում ե՞ն


Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների թիվն առաջիկայում կավելանա 126- ով։ Քաղաքապետն ունենալու է 7 խորհրդական: Արդյո՞ք այդքան խորհրդական ունենալը ձեզ համար ճոխություն չէ՝ ավագանու արտահերթ նիստում հարցրեց Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության քարտուղար Հռիփսիմե Առաքելյանը՝ շեշտելով՝ իրենց խմբակցության որևէ առաջարկ չի ընդունվել նախագծում:
<<Մեր կողմից առաջարկած որևէ դրույթ ձեզ համար քննարկման առարկա չի կարող հանդիսանալ, լավ կլինի պտիչկայի համար չառաջարկեք ու մենք էլ չաշխատենք այդ նախագծերի վրա ու ձեզ առաջարկներ չներկայացնենք>>,-ասաց Հռիփսիմե Առաքելյանը:
<<Լույս>> խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը եւս հաստիքացուցակը ուռճացված է համարում
«Քաղաքապետի 7 խորհրդական էիք առաջարկում, ասում էինք` թող մնա 4, օգնականներից մնան 2-ը: Ավելացումների կարիք կար տրանսպորտի, վարչությունում, ճարտարապետության ոլորտում, բայց չի արվել:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն արձագանքեց Խաժակյանի հայտարարությանը, թե նախկինում էլ նույն  հաստիքացուցակով աշխատում էին, ի՞նչն է փոխվել՝ փոխվել է աշխատելաոճը, աշխատանքն է շատացել.
<<Մենք ճկռալով աշխատում ենք: Այո,, իրավաբանականում, ճարտարապետականում պիտի բարձրացնենք, վարչության պետերն անընդհատ գալիս, ասում են, որ չեն հասցնում: Եթե դուք ասում եք՝ արդյոք պետք է շատացնել տարբեր վարչություններում հաստքիները, այո, ես կարող եմ ասել՝ շատ է պետք: Այդ վարչության պետերն անընդհատ ինձ գալիս ու զեկուցում են՝ չենք հասցնում, պարոն քաղաքապետ, մեզ մարդ է պետք:Ես ասում եմ՝ տղերք ջան, դիմացեք, խնդրում եմ ավել աշխատեք, ավելի պրոդուկտիվ ու ինտենսիվ աշխատեք, մենք չենք ուզում այս պահին այս մասով բարձրացնել հաստիքները: Այս պահին այս հաստիքացուցակը որ կա, շատ մեծ դժվարությամբ մարսում է այն դիմումների քանակը, որոնք գալիս են>>,- ասաց քաղաքապետը:
Ավագանու նիստում քննարկվեց աղբահանության հարցը։ Ավագանին հաստատեց Երևանի աղբահանության ու սանիտարական մաքրում համայնքային հիմնարկի կառուցվածքը: Ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը այս հիմնարկի աշխատավարձերը շատ բարձր է համարում՝ եւ շեշտում՝ ադմինիստրատիվ աշխատողների, որոնք մոտ են քաղաքապետի ու փոխքաղաքապետերի դրույքաչափերին։
Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը համաձայնեց, որ բարձր են աշխատավարձերը, եւ բերեց հիմնավորումները:
<<Այս հիմնարկի աշխատակիցները իրականացնելու են քաղաքապետի ամենակարևոր լիազորություններից մեկը՝ աղբահանության իդեալական վիճակի ապահովումը>>։
Ավագանում այսօր նիստը հարթ չընթացավ։ Ընդդիմադիր խմբակցությունների անդամների եւ քաղաքապետի միջև բանավեճերով էին ուղեկցվում: Հայկ Մարությանին հատկապես նյարդայնացնում էր այն, որ ըննդիմադիրներն աշխատանքը չեն նկատում ու համեմատում են նախկին իշխանությունների աշխատանքի հետ:
<<Ես ցավում եմ, որ չեք տեսնում տարբերությունը: Այսօր չկա որևիցե դիմում, որ օրենքից դուրս, խախտումներով է մշակվում, ինչ-որ անուն-ազգանուններով>>,- ասել է Մարությանը:
Երևանի քաղաքապետարանի նոր հաստիքացուցակը հաստատվեց 43 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ:

 

Արմինե Գևորգյան