Բավ է պառակտվել
25-06-2021 18:40

Երևանի քաղաքապետի հայտարարությունը քաղաքում գործող զինված հանցավոր խմբի հետ կապված սկանդալալից հետո

Երևանի քաղաքպետը հանդես է եկել հայտարարությամբ, ուղղված հանրային շահի կոպիտ խախտմամբ Երևանի տարածքում ապօրինի շինություններ և կրպակներ կառուցած քաղաքացիներին։ Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի մամլո ծառայությունը։

Հունիսի 22-ին Մարությանը հայտարարեց, որ Աջափնյակ համայնքում գործում է զինված բանդա. դրա անդամները (մոտ 40-50 հոգի) առանց քաղաքապետարանի թույլտվության կրպակներ են կառուցում ՝ սպառնալով պաշտոնյաներին և իրավապահներին: Ըստ նրա, այդ սխեմաների մեջ ներգրավված են բազմաթիվ մարդիկ՝ տարբեր պետական մարմիններից, դատական համակարգից, թաղային հեղինակություններ։

«Դիմում եմ այն քաղաքացիներին, որոնք հանրային շահի կոպիտ խախտմամբ ապօրինի շինություններ, այդ թվում՝ կրպակներ են կառուցել Երևանի տարածքում: Տեղյակ եք, որ նախկինում շարունակաբար ապամոնտաժել ենք և հիմա էլ ինտենսիվ կերպով շարունակում ենք ապամոնտաժել ապօրինի կառույցները: Այդ աշխատանքների ընթացքում երբեմն ապօրինի կառուցապատում իրականացնողները կամ վերջիններիս ներկայացուցիչները մեր աշխատակիցներից ժամանակ են խնդրում՝ «իրենց ձեռքով» ապօրինի կառույցները քանդելու համար»,- ասվում է հայտարարությունում։

Ըստ քաղաքապետի՝ ինքնակամ կառույցներ նախաձեռնողները ի սկզբանե պետք է տեղյակ լինեին, որ ապօրինություն են գործում, հետևաբար, ըստ էության, ինքնակամ կառույցներ իրականացնելու պահից սկսած՝ նրանք ժամանակ և հնարավորություն ունեին «իրենց ձեռքով» կանխելու կամ վերացնելու ապօրինությունը: «Ընդունեք այս հայտարարությունը որպես ևս մեկ զգուշացում: Սրանով ևս մեկ հնարավորություն ենք տալիս ձեզ՝ ժամ առաջ ապամոնտաժելու ապօրինի կառույցները: Երբ քաղաքապետարանից գան ձեր ապօրինի կառույցը քանդելու, այլևս ժամանակ չեք ունենալու»,- ասվում է հայտարարությունում:
Մարությանն ասել է, որ Երևանի քաղաքապետարանն իր գործողություններում հաստատակամ է: «Հետևողականորեն գնալու ենք հանրության շահի կոպիտ խախտմամբ կառուցված բոլոր ապօրինի շինությունների հետևից»,- շեշտել է նա։

Վերջին օրերին Աջափնյակում ակտիվորեն ապամոնտաժվում են ապօրինի շինություններն ու կրպակները։