Բավ է պառակտվել
16-07-2021 15:32

Գորիսի քաղաքպետ Առուշ Առուշանյանը երկու ամսով կալանավորվեց (տեսանյութ)

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը երկու ամսով կալանավորվել է, նրան մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին ուրբաթ լրագրողներին հայտնեց նրա պաշտպան Արմեն Մելքոնյանը։
Ավելի վաղ Առուշանյանին մեղադրանք էր առաջադրվել Հայաստանի Քրեական օրենսգրքի 5 հոդվածով։ Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ապօրինի ձեռնարկատիրության, որը զուգորդվում է անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանը զգալի վնաս պատճառելով, ընդերքի կամ բնական պաշարների օգտագործման՝ ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ կամ համապատասխան նախագծերի շեղումներով կամ առանց պայմանագրի ընդերքի օգտագործումը, որն էական վնաս է պատճառել մարդու առողջությանը, շրջակա միջավայրին, ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոներին, շենքերին կամ շինություններին, ինքնիրավչության՝ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով և մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից խուլիգանական դրդումներով դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու մեջ։
Փաստաբանը նշել է, որ կալանավորման մասին որոշումը կվիճարկվի դատարանում։
Այս պահին կալանավորված են Սյունիքի մարզի Մեղրի Քաջարան, Գորիս, Սիսիան քաղաքաների քաղաքապետերը և Քարահունջի ու Որոտանի համայնքապետերը։

Գորիսեցիների բողոքի ցույցերը
Դեկտեմբերին Սյունիքում բողոքի ցույցեր էին անցկացվել. ժողովուրդը վրդովված էր ռազմավարական կարևոր բարձունքներում հայկական դիրքերի ապամոնտաժմամբ և սահմանզատման աշխատանքներով այն վայրերում, որոնք այժմ սահմանակից են Ադրբեջանի տարածքի հետ։
Դեկտեմբերի 21-ի առավոտից գորիսեցիները փակել էին Երեւան-Մեղրի մայրուղու մի քանի հատված, որպեսզի Փաշինյանի ավտոշարասյունը չկարողանա մտնել Գորիս: Նրանք նշում էին, որ իրենց առաջնային խնդիրը անվտանգությունն է: Մի քանի օր առաջ իրենց դրոշով մի խումբ ադրբեջանցի զինծառայողներ էին նկատվել Սյունիքի տարածքում՝ Որոտան գյուղի մերձակայքում և Կապանի օդանավակայանի մոտակայքում
Փաշինյանը մտադիր էր այցելել Սիսիան, Գորիս, Կապան, Մեղրի քաղաքներ, բայց փակ ճանապարհների պատճառով սահմանափակվեց Սիսիան (չհասած Գորիս ) և տեղի գյուղերից մեկի այցելությամբ, որտեղ զրուցեց տեղի բնակիչների հետ։

Միջադեպերը հայ-ադրբեջանական սահմանին
Հայաստանի Ադրբեջանի հետ սահմանակից մարզերում (Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց Ձորում) Ադրբեջանի զինուժի որոշ խմբեր մայիսի 12-ից ապօրինի հատել են ՀՀ պետական սահմանը՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ և մինչ օրս գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Հայաստանի հետ սահմանի երկայնքով ադրբեջանցի զինծառայողները ճանապարհների և դիրքերի շինարարության կանոնավոր փորձեր են ձեռնարկում, արձանագրվել են հայկական տարածքի կրակակոծման, Հայաստանի սահմանամերձ գյուղերի բնակիչներից անասունների գողության դեպքեր։ Հայկական կողմը բազմիցս պահանջել է Ադրբեջանին ԶՈւ-ից վերադառնալ ելման դիրքեր և ձեռնպահ մնալ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգություններից։
Մայիսի 27-ին վարչապետի ժ․պ․ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց հայելային եղանակով հետ քաշել կողմերի զինված ուժերը ելման դիրքեր, Գեղարքունիքի մարզի Սոթքից մինչև Սյունիքի մարզի Խոզնավար հատվածի շփման գծի երկայնքով տեղակայել ռուս սահմանապահների։ Դրանից հետո, ըստ իր պլանի, կարելի կլինի սկսել հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի աշխատանքները։