Բավ է պառակտվել
25-12-2020 18:42

Կապանի քաղաքապետն առաջարկել է պարզեցնել զենքի վաճառքը Հայաստանի սահմանամերձ շրջանների բնակիչներին

Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներին առաջարկել է օրենք նախաձեռնել Հայաստանի սահմանամերձ շրջանների բնակիչների համար զենք ձեռք բերելու պարզեցման մասին: Այս առաջարկը նա արել է ուրբաթ՝ խորհրդարանական քննարկումների ժամանակ:

«Պատգամավորները կարող են հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ, որը վերաբերում է մեր արական սեռի գյուղացիներին զինելուն: Սա լրացուցիչ վստահություն կհաղորդի մեր բնակիչներին: Օրինակ՝ այսօր որսորդական խանութից զենք ձեռք բերելու ժամանակ որոշակի դժվարություններ կան: Դա կարելի է պարզեցնել», - ասաց նա:

Պարսյանը նշեց, որ, օրինակ, այն նպատակով, որ մարդիկ կարողանան հանգիստ երթևեկել Գորիս-Կապան ճանապարհով (որի որոշ հատվածներ անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ - խմբ.) և որպեսզի այս ճանապարհը գործի, մարդիկ պետք է վստահություն ունենան, որի երաշխիքներից մեկը հենց զենքի առկայությունն է:

«Իսկ օրինական զենք կրելու հնարավորությունը դրա օրինական ձեռքբերումն է: Դուք (պատգամավորները - խմբ.) կարող եք հանդես գալ նման նախաձեռնությամբ, պարզեցնել զենք ձեռք բերելու գործընթացը», - ասաց նա:

Քաղաքապետն ասաց, որ անհրաժեշտ է մտածել, թե ինչպես զինել սահմանամերձ գյուղերի բնակիչներին. որպեսզի յուրաքանչյուրը տանը զենք ունենա:

«Զենք ունենալու դեպքում մարդիկ վստահ կլինեն, որ կարող են պաշտպանվել», - ասաց Պարսյանը:

Քաղաքապետը կարևորում է, որ հայկական և ադրբեջանական կողմերի սահմանապահները տեղակայված լինեն ամբողջ սահմանի երկայնքով, և որ նրանց հետևում ոչ թե կանոնավոր զորքեր լինեն, այլ ապառազմականացված գոտի: