<<Անգրագետ բան է ասել, մի՞թե քաղաքապետը այդպիսի կոչ է անում իր տարածքում>>,- Ռադիոլուրի հետ զրույցում ասում է Մանվել Գրիգորյանի կինը ՝ Նազիկ Ամիրյանը՝ ի պատասխան Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի կողմից հնչեցրած մտքերի:
Հիշեցենք,որ երկու օր առաջ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը հանդես էր եկել ուղերձով , այն որ փորձ է արվում վարկաբեկել քաղաքապետարանի գործունեությունը և անհիմն մեղադրանքներ են հնչեցվում իր և տեղական ինքնակառավարման մարմնի հասցեին։ Դիանա Գասպարյանը մասնավորապես էջմիածնի բնակիչներին կոչ էր արել Մանվել Գրիգորյանին պատկանող սրճարանը բոյկոտել, այնտեղից նույնիսկ ջուր չգնել, որպեսզի այդ սրճարանը սնանկանա, տուրքը չկարողանա վճարել ու փակվի։
<<Այս պահին չեմ ուզում քննարկեմ, քանի որ քաղաքապետը առանց մտածելու հայտարություն է արել: Այ հիմա, որ խելքը գլխին նստի մտածի…, ասում է իրավաբան եմ , մի քիչ էլ իրավաբանություն ուսումնասիրի, հաստատ կտեսնի որ ինքը շատ անմիտ արտահայտություն է արել>>,-ասաց Նազիկ Ամիրյանը:
Նշենք, որ Էջմիածնի քաղաքապետը ասել էր նաև, որ այդ սրճարանը որը գտնվում է քաղաքապետարանի դիմաց տրվել էր վարձակալության 2003 թվականին՝ 25 տարով, մինչեւ 2028 թվականը՝ տարեկան մոտ 23 հազար դրամ վարձավճարով։ Ըստ Դիանա Գասպարյանի՝ պայմանագիրը կնքված է այնպես, որ ժամկետից վաղ լուծելու որևէ իրավական հնարավորություն չի նախատեսվում, քաղաքապետարանը հնարավորություն ունի միայն փոփոխել վարձավճարի չափը, և եթե վարձակալը անհամաձայնություն հայտնի, ապա այդ դեպքում՝ միակողմանի լուծել պայմանագիրը։ Հետևաբար Էջմիածնի քաղաքապետարանը որոշել է սահմանել նոր վարձավճար՝ տարեկան մոտ 7 միլիոն դրամ:
Հարցին՝ այդքան այդքան ցածր գներով եք վարձակալել տարածք՝ Նազիկ Ամիրյանըւ նշեց, որ քաղաքապետը պարզապես ինֆորմացիային չի տիրապետում:
Արմինե Գևորգյան