Բավ է պառակտվել
08-07-2021 11:33

Քաջարանի քաղաքապետին խուզարկությունից հետո տեղափոխում են Երևան

Մանվել Փարամազյանը քաղաքական ղեկավարության «սև ցուցակում» էր հայտնվել խորհրդարանական ընտրություններից շատ առաջ:

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի ավտոմեքենայում և բնակարանում խուզարկություն կատարելուց հետո նրան տեղափոխում են Երևան:

Համացանցում հայտնվեց մի տեսանյութ, որում համայնքի ղեկավարը հրաժեշտ է տալիս իր ընկերներին, ապա նրան նստեցնում են մեքենա: Հարցին, թե ուր են գնում, անվտանգության աշխատակիցներից մեկը պատասխանում է Երևանը:

Առավոտյան հաղորդվեց Սյունիքի մարզում քաղաքապետի տանն, ինչպես նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում (ԶՊՄԳ) խուզարկությունների մասին: Թե կոնկրետ ինչի մեջ է նա մեղադրվում, դեռևս չի հաղորդվում:
Ընտրություններից հետո ՀՀ իշխանությունները բազմիցս խոստացել են ընդդիմությանը միացած տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների «հարցերը լուծել»:

Քաջարանի քաղաքապետը սատարում էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքին: Ինչ վերաբերում է ԶՊՄԳ- ին՝ դրա բաժնետերերից մեկը Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն է, ով նույնպես առաջադրվել էր պատգամավորության թեկնածու «Հայաստան» դաշինքի ցուցակով:

Նույնիսկ նախընտրական քարոզարշավի ընթացքում Սյունիքում ելույթ ունենալիս Փաշինյանը մի քանի անգամ անդրադարձել էր ԶՊՄԳ- ին՝ մեղադրելով ընկերության ղեկավարությանն այն բանում, որ փորձել է ազդել իր աշխատակիցների քաղաքական հայացքների վրա, նրանց ստիպել է մասնակցել ընդդիմության հանրահավաքներին կամ արգելել է մասնակցել Փաշինյանի ընտրական հանդիպումներին: Վարչապետի ժ․պ․-ն հայտարարել էր, որ Զանգեզուրի կոմբինատում բաժնեմաս ունեցող տեղական օլիգարխները կզրկվեն դրանից։