Բավ է պառակտվել
13-12-2016 01:36

Ամանորյա տոներին Mercedes-Benz-ը կվճարի «Շերեմետյեվո»-ի ավտոկայանատեղի համար


Գերմանական Mercedes-Benz-ը ամանորին ընդառաջ գործարկել է նոր ակցիա, որի շրջանակներում Mercedes, Smart, BMW և Audi մեքենաների տերերը անվճար կկարողանան օգտվել «Շերեմետյեվո» օդանավակայանի բազմահարկ ավտոկայանատեղիի D տերմինալից. այդ մասին ասվում է ընկերության հայտարարության մեջ:
Ակցիան կգործի 2016 թ. Դեկտեմբերի 15-ից մինչև 2017 թ. հունվարի 10 –ը:
Դեկտեմբերի 15-ից 31-ը՝ Mercedes, Smart, BMW և Audi մեքենաների տերերը կկարողանան ազատ ելք ու մուտք անել ավտոկայանատեղի, իսկ հունվարի 1-ից 10-ը նրանց համար հասանելի կլինի միայն ելքը:
Ակցիան չի գործում տաքսիների համար:
Ակցիային մասնակցելու համար ավտովարորդները պետք է լրացնեն Mercedes-Benz-ի հարցաշարը, որը D տերմինալի մուտքի մոտ տալիս են ընկերության ներկայացուցիչները՝ այդ մասին գրում է Adindex-ը:
Mercedes-Benz-ի ներկայացուցիչների խոսքերով որոշումը, որ ակցիայում պետք է ներգրավվեն նաև մրցակից ընկերությունների ավտոմեքենաները, շնորհակալության յուրօրինակ ժեստ է այն բանի համար, որ մրցակիցներն իրենց անընդհատ մոտիվացնում և ստիպում են առաջ շարժվել:
Կայանման համար սահմանված վճարն է ժամը 200 ռուբլի՝ մինչև չորսը ժամի համար, և ժամը 800 ռուբլի՝ չորսից քսանչորս ժամ կայանման համար:
Հիշեցնենք, որ 2016 թ. հունիսին՝ ընկերության հարյուրամյակի շրջանակներում, մնանատիպ ակցիա իրականացրեց գերմանական BMW ավտոարտադրող ընկերության ռուսաստանյան մասնաճյուղը: Այդ ակցիայի շրջանակներում BMW մակնիշի մոտոցիկլետների և ավտոմեքենաների վարորդները հունիսի 21-ից օգոստոսի 31-ը ընկած ժամանակաշրջանում կարող էին անվճար երթևեկել M11 մայրուղու՝ « Մոսկվա- Սոլնեչնոգորսկ-Մոսկվա» ճանապարհահատվածում: