Բավ է պառակտվել
19-10-2021 11:52

Երևանի քաղաքապետարանը մեկնաբանել է մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման մեկնարկի ժամկետները և նշել է նախագծման մրցույթում հաղթողին

Երևանի քաղաքապետարանը հաստատում է այն տեղեկությունը, որ Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի կայարանի նախագծման մրցույթում հաղթել է ռուսական «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը: Երևանի քաղաքապետի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնեց “Արմենպրեսին”, որ խոսքը ոչ թե կայարանի շինարարության, այլ նախագծման մրցույթը շահելու մասին է:

Մամլո քարտուղարը դժվարացավ ասել, թե ըստ քաղաքապետարանի ծրագրերի՝ մոտավոր ե՞րբ է նախատեսվում շահագործման հանձնել Աջափնյակի մետրոյի կայարանը:
«Այդպիսի կոնկրետություն այդ հարցում դժվար է մտցնել: Գործընթացը առանց այդ էլ շատ է ձգձգվել: Բայց փաստն այն է, որ գործը, համենայն դեպս, ընթացքի մեջ է», - պատասխանեց Հակոբ Կարապետյանը:
Sputnik Արմենիային տված հարցազրույցում «Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Աբրամսոնն ասել է, որ կայարանի նախագծման աշխատանքները կտևեն 1,5 տարի, բայց եթե Հայաստանի կառավարությունը հաստատի առաջարկը՝ ընկերությունը կսկսի ակտիվ և դիվերսիֆիկացված աշխատել նախագիծը մի քանի փուլի բաժանելու և տարբեր շինարարական աշխատանքներ սկսելու ուղղությամբ։
Աբրամսոնի խոսքով՝ «Մետրոգիպրոտրանս» պատրաստ է նաև 500 միլիոն դոլար ներդնել Երևանի մետրոպոլիտենի զարգացման համար։
Մետրոյի «Աջափնյակ» կայարանն այս վարչական շրջանը կկապի «Բարեկամություն» կայարանի հետ`զգալիորեն թեթևացնելով քաղաքի երթևեկությունը:
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենը ներկայումս ունի 10 կայարան ավելի քան 12 կմ ընդհանուր երկարությամբ: Մետրոպոլիտենի ավտոպարկը բաղկացած է 45 վագոնից, շահագործվում է 33-ը: