Բավ է պառակտվել
19-08-2016 13:30

Ռուսական մշակույթի ամիսը կնշվի Հայաստանի ՀՌՕ ռազմակայանում

Բաց դռների օր կլինի Գյումրիում և Երևանում տեղակայված ռուսական ռազմակայանում, էքսկուրսիա կանցկացվի թանգարաններում, զորամասերի գրադարաններում, կկազմակերպվեն համերգներ։

Մեկ ամսվա ընթացքում Հայաստանում ՀՌՕ Գյումրու և Երևանի ռազմական կայազորներում կանցկացվեն միջոցառումներ` նվիրված ռուսական մշակույթի օրերին, հայտնում է ՀՌՕ մամուլի ծառայությունը։ Միջոցառումներին կմասնակցեն ռուսական ռազմակայանի զինծառայողները և նրանց ընտանիքների անդամները։

Գյումրու և Երևանի միավորումներում կանցկացվի Բաց դռների օր։ Բաց դռների օրվա շրջանակում էքսկուրսիոն ծրագրեր կանցկացվեն թանգարաններում, զորամասերի գրադարաններում, լուսանկարների և մանկական նկարների ցուցահանդեսներում, որտեղ կկազմակերպվեն համերգներ զորամասերի գեղարվեստական կոլեկտիվների մասնակցությամբ։

Ճանաչողական միջոցառումներ կանցկացվեն «Մեծ բերդ» ռազմական քաղաքի «Ռազմական փառքի» հուշահամալիրում և «Պատվո բլուրի» մատուռում։