Բավ է պառակտվել
31-01-2020 20:35

Վերին Լարսում բուք է, կա ձնահյուսի վտանգ (տեսանյութ)

Այս պահին Վերին Լարսում սաստիկ բուք է։

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ԱԻ նապարարությունը, հղում անելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվությանը՝ Վրաստանի Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:

Սա Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ուղին է։

“Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 90 բեռնատար և 20 մարդատար ավտոմեքենա”, – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Որբաթ, հունվարի 31-ի ժամը 17:30-ի դրությամբ, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին տեղում է առատ ձյուն: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հաղորդմամբ, Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածում ձնահյուսի վտանգի պատճառով ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։