Բավ է պառակտվել
07-02-2023 12:35

Բուք, ձյուն և մերկասառույց․ իրավիճակը Հայաստանի մարզերում

Հայաստանի փրկարար ծառայությունից հայտնում են, որ Թալինում, Արագածում, Աշոցքում և Ամասիայում բուք է։

Արագածի, Ապարանի, Աշոցքի, Ամասիայի, Բաղրամյանի տարածաշրջաններում, Ճամբարակ, Գավառ, Մարտունի, Սպիտակ, Ստեփանավան և Վանաձոր քաղաքներում տեղում է ձյուն։ Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Սպիտակի ոլորանները դժվարանցանելի է միայն կցորդիչով բեռնատարների համար։
Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար։

Դժվարանցանելի են Ամասիա-Եղնաջուր, Ամասիա-Բերդաշեն և Լանջիկ-Մաստարա (բուք) ավտոճանապարհները:

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։