Բավ է պառակտվել
12-02-2021 19:41

Ուրբաթ գիշերը սկսված ձնաբուքը Մոսկվայում կշարունակվի 36 ժամ անընդմեջ (ֆոտոռեպորտաժ)

Մոսկվայում ձյան ռեկորդային տեղումներ են, մինչև կիրակի տեղումների քանակը կարող է հասնել ամսական նորմային։ Քաղաքում բազմակիլոմետրանոց խցանումներ են, կոմունալ ծառայություններն անդադար պայքարում են տարրերքի դեմ: Ria.ru- ի ֆոտոշարքում մայրաքաղաքն է ձնաբուքի գերության մեջ։


- «Վոլկեր» բալկանյան ցիկլոնը Կենտրոնական Ռուսաստան է բերել ձյան այնպիսի ուժեղ տեղումներ, ինչպիսիք արդեն մի քանի տարի չէին եղել:


- Ուրբաթ գիշերը սկսված ձնաբուքը Մոսկվայում կշարունակվի 36 ժամ անընդմեջ:


- Օդերևութաբանները խոստանում են եղանակային կրկնակի ռեկորդ` տեղումների քանաովի և ձյան ծածկույթի բարձրությամբ:


- Սպասվում է, որ ձյան տեղումների ժամանակ ձնակույտերը կհասնեն գոտկատեղի բարձրության։


- Տեսանելիությունը կնվազի մինչև 500 մետր կամ քիչ: Երբեմն, նույնիսկ ձեռքի երկարությանից հեռու ոչինչ չի երևա:


- «Սա իսկական ձյան փոթորիկ է, ձնային Արմագեդոն, ձնային ապոկալիպսիս, սա ոչ թե ուսումնական, այլ մարտական տագնապ է», - կարծում է «Ֆոբոս» եղանակի կենտրոնի աշխատակից Եվգենի Տիշկովեցը:


- «Խորհուրդ եմ տալիս մարդկանց չփորձել ճակատագիրը, սա վերգետնյա և օդային տրանսպորտի կոլապս է», - զգուշացրել է օդերևութաբանը:
- Քաղաքի մաքրման աշխատանքներում ներգրավված է 60 հազար մարդ և ավելի քան 13 հազար միավոր տեխնիկա:


- Այս օրն անպայման կներառվի եղանակի տարեգրության մեջ, ասում են օդերևութաբանները:
- Կոմունալ ծառայությունների աշխատակիցները չորս ժամը մեկ մաքրում են փողոցներն ու տեղափոխում ձյունը հալման կայաններ:


- Մինչդեռ մոսկվացիները փորձում են հաղթահարել ձյան կույտերն իրենց ճանապարհին:
- Ձյան առատ տեղումից հետո Մոսկվան մաքրելու համար կոմունալ ծառայություններից ութ օր կպահանջվի, ասել է նախօրեին փոխքաղաքապետի բնակարանային և կոմունալ ծառայությունների և բարեկարգման հարցերով տեղակալ Պյոտր Բիրյուկովը:


- «10 սանտիմետր ձյան տեղումների դեպքում հինգ օրվա է պահանջվում այն մաքրելու համար, և յուրաքանչյուր լրացուցիչ 5 սանտիմետրը ևս մեկ օր է պահանջում», - բացատրել է նա:

- Ձյան տեղումների պատճառով սպասվում է առավելագույն ճանապարհների առավելագույն ծանրաբեռնվածություն:
- Ճանապարհներին սպասվում են ձնահյուսեր և ձնածածկ:
- Ձյան այս տեղումները Մոսկվայում խոստանում են լինել ամենատևականը 2018 թվականից ի վեր: