Բավ է պառակտվել
08-03-2021 09:51

Ադբեջանի հետ սահմանամերձ Շուռնուխ գյուղում բարձրացվել է 30 մետր բարձրությամբ եռագույնը (տեսանյութ)

Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում, որի մի մասը արցախյան պատերազմից հետո անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ կիրակի հանդիսավոր բարձրացվել է Հայաստանի 30 մետր բարձրությամբ դրոշը։

Ի՞նչ է կատարվում Սյունիքում

Նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից Արցախում ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարությունը ստորագրելուց հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցան ԼՂՀ ավելի քան 190 բնակավայր և հարակից յոթ շրջաններ: Արդյունքում, Հայաստանի հարավում Սյունիքի մարզի սահմանները (ներառյալ Կապանի վարչական կենտրոնը) հայտնվեցին Ադրբեջանի նոր սահմանների (Ադրբեջանի ԽՍՀ ժամանակների) անմիջական հարևանությամբ։

Դրանից հետո Սյունիքում անցան բողոքի ակցիաներ. բնակչությունը վրդովված էր ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքներում հայկական դիրքերի ապամոնտաժմամբ և Ադրբեջանի հետ սահմանակից դիրքերում դեմարկացիոն աշխատանքներով։ Արդյունքում՝ հակառակորդը մոտեցավ Կապան քաղաքին՝ ընդամենը հարյուր մետր հեռավորության վրա: Բացի այդ, Կապանից չորս գյուղ տանող ճանապարհի մի հատվածը՝ դեպի Խդրանց, Ագարակ, Եղվարդ և Ուժանիս գյուղեր հայտնվեց թշնամու տարածքում:

Հետագայում, GPS-ի միջոցով իրականացված սահմանազատման արդյունքում Սյունիքի Շուռնուխ գյուղի 11 տուն հայտնվեց Ադրբեջանի տարածքում (ևս մեկ տան տերերը հրաժարվեցին ապրել թշնամական զորքի հարևանությամբ և հեռացան այնտեղից): Այս տարածքում արդեն ստեղծվել է Ադրբեջանի զինված ուժերի դիրք: