Բավ է պառակտվել
22-10-2021 18:23

Հայաստանի և Կարիբյան ավազանի երկրներից մեկի միջև կվերացվի վիզային ռեժիմը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Դոմինիկյան Հանրապետության կառավարության հետ համաձայնագրի կնքման առաջարկությանը, որով նախատեսվում է վերացնել դիվանագիտական, ծառայողական և սովորական անձնագրեր ունեցողների համար մուտքի արտոնագրի պահանջը։

Նախօրեին նիստում ընդունված և գործադիր մարմնի կայքում տեղադրված որոշման նախագծի համաձայն՝ համաձայնագրի ստորագրումը պայմանավորված է երկու երկրների միջև հարաբերությունները զարգացնելու և ամրապնդելու, երկու երկրների զբոսաշրջությունը զարգացնելու և քաղաքացիների իրազեկվածությունը բարձրացնելու մտադրությամբ։ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո կչեղարկվի մուտքի, տարանցման և մուտքի օրվանից 90 օրը չգերազանցող ժամկետով մուտքի թույլտվությամբ վիզայի պահանջը ։

Ինչպես սովորական, այնպես էլ դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող Հայաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմը գործում է Կենտրոնական և Հարավային Ամերիկայի երեք երկրների, մասնավորապես՝ Արգենտինայի, Բրազիլիայի և Ուրուգվայի հետ, վիզային ռեժիմի վերացման մասին պայմանագիր է կնքվել նաև Մեքսիկայի և Չիլիի հետ։

Համապատասխան միջոցներ են ձեռնարկվում տարածաշրջանի այլ երկրների հետ նմանատիպ համաձայնագրեր կնքելու ուղղությամբ։