Բավ է պառակտվել
02-11-2022 11:28

Գործարկվել է Երևան-Թել Ավիվ ուղիղ չվերթը

Israir Airlines ավիաընկերությունը նոյեմբերի 1–ից մեկնարկել է թռիչքներ Թել Ավիվ – Երևան – Թել Ավիվ երթուղով։

Ավիաընկերությունն իր առաջին թռիչքն իրականացրել է 2022 թվականի նոյեմբերի 1-ին, հայտնում է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ մամլո ծառայությունը։ Այս երթուղով չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ է՝ երեքշաբթի օրերին:

Israir Airlines-ը խոշորագույն զբոսաշրջային օպերատորն է և մեծությամբ երկրորդ ավիաընկերությունը Իսրայելում։ Այն տարեկան ավելի քան 1 միլիոն ուղևոր է փոխադրում Էյլաթ միջազգային և ներքին չվերթներով, իրականացնում է կանոնավոր և չարտերային թռիչքներ դեպի եվրոպական տարբեր քաղաքներ։