Բավ է պառակտվել
16-05-2019 17:46

Լեզվակռիվ գլխավոր դատախազի ու Ռոբերտ Քոչարյանի միջև (Տեսանյութ)

  

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով լարված իրավիճակ ստեղծվեց, երբ Ռոբերտ Քոչարյանի հայտարարության վերաբերյալ փորձեց դիրքորոշում հայտնել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Մասավորապես, Ռոբերտ Քոչարյանն, անդրադառնալով իր անձեռնմխելիության հարցին, նկատեց, որ այդ առումով օրենքի կոպիտ խախտում է թույլ տրվել : Քոչարյանը հորդորեց չընդհատել իրեն, սակայն գլխավոր դատախազը նշեց, որ չի ընդհատում, ինչին ի պատասխան Քոչարյանն ասաց. «Բա ի՞նչ ես անում»։
«Ձեր մեղադրականը իրավական դաշտի հետ ընդհանրապես կապ չունի, ինչ ուզեմ, նաեւ ասելու եմ, ու նստած լսելու ես»,–դիմելով Արթուր Դավթյանին, հայտարարեց Քոչարյանը:
«Փորձեք»,–արձագանքեց Արթուր Դավթյանը։


Լեզվակռիվին հետեւում էին նաեւ դահլիճում ներկա Արցախի ներկա եւ նախկին նախագահները: Նրանք այս պահին էլ շարունակում են հետեւել Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը:

 

Արմինե Գևորգյան