Բավ է պառակտվել
26-01-2023 18:33

Միջազգային արբիտրաժային դատարանը մերժել է ընդդեմ Հայաստանի ներկայացված 331 մլն դոլար բռնագանձելու պահանջը

Միջազգային արբիտրաժային դատարանն ամբողջությամբ մերժել է «Rasia FZE and Joseph k. Borkowski»-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» հայցով 331 մլն դոլար բռնագանձելու պահանջը։ Այն պարտավորեցրել է հայցվորներին Հայաստանի Հանրապետությանը փոխհատուցել ընդհանուր շուրջ 2,8 միլիոն ԱՄՆ դոլար՝ որպես կրած իրավաբանական վճարների և այլ ծախսերի հատուցում։ Ինչպես հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը, գործի շրջանակներում «Rasia FZE and Joseph k. Borkowski»-ն պնդում էր, որ Հայաստանի Հանրապետությունը խախտել է երկաթուղային ճանապարհի և արագընթաց մայրուղու կառուցման կոնցեսիոն պայմանագրերով ստանձնած պարտավորությունները:
Հայցվորները պահանջում էին Հայաստանից բռնագանձել շուրջ 225 միլիոն ԱՄՆ դոլար, ինչպես նաև 2015թ․ մարտի 18-ից մինչև արբիտրաժային վճռի կայացումը հաշվեգրված տոկոսները՝ շուրջ 106 միլիոն ԱՄՆ դոլար։
Երկաթուղային ճանապարհի և արագընթաց մայրուղու կառուցման առնչությամբ ծագած սույն արբիտրաժային գործը հարուցվել էր «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ներդրումների փոխադարձաբար խրախուսման և պաշտպանության մասին» պայմանագրի, ինչպես նաև նշված ընկերության և ՀՀ կառավարության միջև 2012թ․ կնքված կոնցեսիոն պայմանագրերի հիման վրա։

Սանիթեք ընկերությունը հայց է ներկայացրել Միջազգային արբիտրաժային դատարան ընդդեմ Հայաստանի
ՄԻԵԴ-ն ամբողջությամբ մերժել է Ադրբեջանի պահանջներն, այդ թվում՝ Հայաստանի դեմ միջանկյալ միջոցներ կիրառելը
Օդերևութաբանները ներկայացրել են կանանց միջազգային օրը՝ մարտի 8-ին սպասվող եղանակը Հայաստանում
Հայաստանում պահանջում են փակել Սորոսի հիմնադրամի գրասենյակը․ հայցադիմում է ներկայացվել դատարան
“Իմ քայլը” դաշինքը սկսում է ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացը