Բավ է պառակտվել
27-03-2020 12:39

Հայաստանում կարող են սահմանափակվել միջմարզային ուղևորափոխադրումները

Հայաստանում կարող են սահմանափակվել միջմարզային ուղևորափոխոդրումները, հայտնել է ուրբաթ լրագրողներին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը Միասնական տեղեկատվական կենտրոնում։

Նա նշել է, որ Հայաստանում արդեն գործում են ուղևարափոխոդրումների սահմանափակումներ, ներառյալ՝ կանոնավոր և ոչ կանոնավոր միջմարզային երթուղիները, միաժամանակ ներկայումս ներմարզային երթուղիները գործում են միայն 5 մարզում՝ Շիրակ, Լոռի, Տավուշ, Սյունիք և Կոտայք։

Նա նաև շեշտել է, որ բոլոր գործող տրանսպորտային միջոցները ախտահանվում են, վարորդները՝ ջերմաչափվում, բարձր ջերմության դեպքում նրանց հանում են երթուղուց և ուղարկում բժիշկի մոտ։

Ըստ Սիմոնյանի, մնացած մարզերում ներմարզային ուղևորափոխադրումները չեն գործում ցածր ուղևորահոսքի պատճառով։

“Այսօր նախատեսվում է լրացումներ մտցնել միջմարզային ուղևորափոխադրումների մասին պարետի որոշման մեջ, որոնց համաձայն դրանք ավելի կսահմանափակվեն կամ ընդհանրապես կարգելվեն”,- ասել է Սիմոնյանը, հավելելով, որ ձեռնարկված միջոցները կտևեն այնքան ժամանակ, քանի դեռ չի նվազի վարակի տարածման արագությունն ու չի հրապարակվի պարետի համապատասխան հանձնարարականը։

Նա նշել է, որ նախքան կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով պաշտոնական սահմանափակումներ մտցնելը մարզային ուղևորահոսքն արդեն իսկ կրճատվել էր 80 տոկոսով, և ոլորտի շատ տնտեսվարողներ պատրաստ էին ինքնուրույն դադարեցնել աշխատանքը։

Ինչ վերաբերում է տվյալ կազմակերպությունների աջակցությանը, փոխնախարարը հիշեցրեց, որ կառավարությունն ընդունել է բիզնեսի օժանդակության 5 փաթեթ և կան տարբեր մեխանիզմներ, այդ թվում՝ փոքր և միջին բիզնեսի համար, որոնցից կարող են օգտվել նաև տրանսպորտի ոլորտի ընկերությունները։

Նա նշել է, որ բոլոր միջոցառումները նպատակ ունեն կրճատել մարդկանց թիվը տրանսպորտում, որպեսզի պահպանվի անվտանգ հեռավորությունը, ինչի հետ կապված սահմանափակվել է նաև անձնական ավտոմեքենաներով տեղափոխվող ուղևորների քանակը։

“Գաղափարն այն է, որ եթե ավտոմեքենայում գտնվում վարորդը և մեկ ուղևոր՝ հետևի նստատեղին, ապա պահպանվում է անվտանգ հեռավորությունը, և վարակվելու հնարավորությունը փոքր է”,- ասել է Սիմոնյանը։

Ի պատասխան այն դիտարկմանը, որ լրատվամիջոցները շատ բողոքներ են ստանում մարզերի բնակիչներից, ովքեր աշխատում են Երևանի խանութներում և բժշկական հիմնարկներում և բախվում են դժվարությունների՝ աշխատանքի մեկնելիս, փոխնախարարը նշեց, որ իրենց նախարարությունը նման բողոքներ չի ստացել։

“Եթե գոյություն ունեն նման իրական, այլ ոչ ենթադրյալ դեպքեր, գործատուն կարող է դիմել նախարարություն, և մենք կլուծենք աշխատակիցների փոխադրման հետ կապված խնդիրը”,- ասել է Սիմոնյանը։

Նա անդրադարձել է նաև ավիացիայի ոլորտին, նշելով, որ չնայած ուղևորահոսքի կրճատմանը, Հայաստանում ներկայումս գործում է չորս ռուսական և մեկ բելառուսական ընկերություն։ Սիմոնյանը նշել է, որ մարտի 8-ի դրությամբ ողևորահոսքը կազմել է օրական 6 հազար մարդ, մինչդեռ այսօր այն կազմում է 800։

Միաժամանակ նա նշել է, որ Հայաստանի երկաթուղային բոլոր ուղղությունները աշխատում են սովորական ռեժիմով, բացառությամբ Երևան-Գյումրի ճեպընթաց գնացքի, որն այսօրվանից չի գործի՝ ուղևորների թվի նվազմամբ պայմանավորված։

Մարտի 27-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է COVID-19-ով վարակվածության 329 դեպք, ապաքինվել է 28 մարդ, մեկ հիվանդ մահացել է։