Բավ է պառակտվել
07-07-2021 17:16

«Մենք խոչընդոտում ենք Սյունիքի միջանցքի աշխատանքներին»․ Գորիսի քաղաքապետը՝ հնարավոր ձերբակալության մասին

Առուշ Առուշանյանը կարծում է, որ ուժային կառույցները փոձում են իր դեմ ցուցմունքներ կորզել՝ ահաբեկելով և հարցաքննությունների տանելով Գորիսի և այլ համայնքների բնակիչներին։

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը հայտարարեց, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը ճնշումներ է գործադրում իր նկատմամբ Սյունիքի մարզում Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող տրանսպորտային միջանցքի կառուցումից առաջ։ Այս մասին նա ասաց լրագրողներին Երևանում դատարանի շենքի մոտ, որտեղ քննվում է նախընտական կաշառք բաժանելու մեջ մեղադրվող Քարահունջ բնակավայրի ղեկավար Լուսինե Ավետյանի գործը։

Քարահունջը գտնվում է Գորիս խոշորացված համայնքի կազմում։ Ավելի վաղ Ավետյանը մեղադրանք է ներկայացվել առ այն, որ նա գյուղի մի քանի բնակչին ընտրակաշառք է բաժանել և հարկադրել ընտրություններին քվեարկել Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի օգտին։

Առուշանյանի խոսքով՝ նա պատրաստ է դատվելու «միայն թե մեր ժողովրդին ամեն օր չտանեն, վախեցնեն, տարեց մարդկանց, գյուղապետներներին և մեր աշխատակիցներին հանգիստ թողնեն»։ Նա կարծում է, որ գյուղացիների և գյուղապետների քրեական հետապնդման վերջնական նպատակը ինքն է։

«Եթե ուզում են դատեն, թող տանեն ինձ։ Ես չեմ թաքնվելու և ոչնչից չեմ վախենում: Բայց թող այլևս չգործեն այս անբարոյական մեթոդներով: Բայց խնդիրն այն է, որ նրանք գիտեն, որ մենք խոչընդոտելու ենք [Ադրբեջանին] Սյունիքի միջով միջանցք տրամադրելուն։ Այդ պատճառով են նրանք ցանկանում մեզ ձերբակալել, որպեսզի արագ լուծեն այս հարցն», - ասաց նա:

Քաղաքապետի խոսքով՝ ամեն օր իրավապահ մարմինները հարցաքննում են տասնյակ հարյուրավոր սյունեցիների ՝ փորձելով գտնել նրանց մեջ մարդկանց, ովքեր պատրաստ են ցուցմունք տալ իր դեմ:

Նշենք, որ Առուշանյանն անցած խորհրդարանական ընտրություններին առաջադրվել էր «Հայաստան» դաշինքի ցուցակով: Նա հավաստիացնում է, որ եթե անգամ իրեն ձերբակալեն, միևնույն է, իր հայացքներն ու աշխարհայացքը րեն փոխվելու։