բավ է պառակտվել
12-11-2020 20:01

Մենք չէինք նահանջում․ մեզ զրկեցին մեր հայրենիքը պաշտպանելու իրավունքից. Միհրան Հարությունյան

Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանն իր ինսթագրամյան էջում նոր լուսանկարներ է հրապարակել Արցախյան ճակատից և գրառում է կատարել` հայտարարելով, որ հայ ազգին զրկել են հայրենիքը պաշտպանելու իրավունքից:

«Եղբայրներ, ցավով պետք է նշեմ, որ ամեն բան չէ, որ մեր ուժերի սահմաններում է: Մենք այստեղ էինք, թողել էինք մեր ընտանիքները, հարազատներին և մտերիմներին: Այդքան մարդ մահացավ: Այդքան երիտասարդներ, որոնք այնքան շատ բան կհասցնեին անել այս կյանքում: Իրենց, իրենց ընտանիքների և ժողովրդի համար: Հազարավոր երեխաներ հաշմանդամ մնացին: Եվ այդ ամենը արվել է մեր հայրենիքի համար, ոչ ոք չի ասի, որ դա անիմաստ էր:

Բայց ցավոք, ամեն ինչ չէ, որ մենք ենք որոշում: Մենք ինչ-որ ներկայացման մեջ ընկանք, ինչ-որ ֆիլմի, որի ռեժիսորները դիմակավոր մարդիկ էին: Մենք չէինք նահանջում: Մեր փոխարեն արդեն որոշել էին: Ես ոչ մի պահանջ չունեմ Արայիկ Հարությունյանից, որը այստեղ էր, և անում էր այն, ինչ կարող էր: Ես պատերազմի կողմնակից չեմ, բայց մեզ զրկեցին մեր հողը մինչև վերջ պաշտպանելու հնարավորությունից: Ավելի վատ ոչինչ լինել չի կարող:

Իմ ժողովուրդը անպարտելի ու անմահ է: Բոլորը տեսել են, թե ինչ է տեղի ունեցել: Ով էր այնտեղ, ով փախավ ռազմի դաշտից՝ պոչը խաղացնելով: Ես դերասան չեմ և չեմ խաղա այս կառավարական խաղերը: Մինչ նոր հանդիպում: Պինդ կաց իմ մեծ հայ ժողովուրդ: Ես ձեզ հետ եղել եմ, կամ և կլինեմ»,-գրել է Հարությունյանը:

Մի քանի օրից կմեկնենք մեր հայրենիքի սահմանները պաշտպանելու. Աննա Հակոբյան
Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն օգտագործում են ֆեյք էջեր՝ Թաթոյան
Յուրաքանչյուր ժողովրդի հաղթանակ առաջին հերթին ազգային համախմբվածության արդյունք է. Մոնթե Մելքոնյան
Գիտությունների ազգային ակադեմիան պահանջում է ՀՀ կառավարության հրաժարականը
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ասուլիսը