Բավ է պառակտվել
31-08-2016 12:53

Անկանոն կրակոցներին չենք պատասխանում, բայց պատրաստ ենք դիմագրավել փոթորկին. Օհանյան

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով սահմանային իրադրությանը, ասաց, որ իրավիճակը համեմատաբար հանգիստ է, իսկ կրակոցները վերջին շրջանում պակասել են:

«Կրակոցներ կան, խախտումներ լինում են մեր հարևանների կողմից: Մենք անկանոն կրակոցներին չենք պատասխանում»,– ասաց նախարարը՝ ավելացնելով, որ փորձում են այնպես անել, որպեսզի լարվածություն չլինի։

Պատասխանելով հարցին, թե արդյոք իրավիճակը կարելի է համարել հանգստություն փոթորկից առաջ, Սեյրան Օհանյանն ասաց, որ հայկական զինուժը միշտ էլ պատրաստ է դիմագրավել ցանկացած գործողության։