Բավ է պառակտվել
23-05-2014 10:05

ՀՀ ԱԳՆ-ն հորդորում է ՀՀ քաղաքացիներին չայցելել Թաիլանդ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տալիս ՀՀ քաղաքացիներին զերծ մնալ Թաիլանդի Թագավորություն այցելելուց` երկրում ստեղծված լարված իրավիճակի կապացկությամբ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջը:
Հիշեցնենք, որ Թաիլանդում բանակի հրամանատարությունը հայտարարել է, որ երկրում իրականացվել է ռազմական հեղաշրջում և իշխանությունն անցել է զինվորականներին: