Բավ է պառակտվել
10-03-2020 17:08

ԱԳՆ-ն կոչ է արել Իտալիայում գտնվող Հայաստանի քաղաքացիներին անհապաղ վերադառնալ հայրենիք

Հայաստանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Իտալիայում նոր տիպի կորոնավիրուսի տարածման հետ։

“Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ Իտալիայի իշխանությունների կողմից հայտարարված միջոցառումները՝ ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում խստագույնս ձեռնպահ մնալ Իտալիա այցելությունից, իսկ ներկայումս Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին՝ անհապաղ ընդհատել ուղեւորությունը եւ վերադառնալ Հայաստան”,- ասվում է հայտարարությունում։«ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք մշտական կապ պահպանել Իտալիայում ՀՀ դեսպանության հետ»,- ասված է հայտարարությունում։
Հայաստանի քաղաքացիներին կոչ են անում կապվել Իտալիայում ՀՀ դեսպանության հետ։
Հայաստանի Քաղավիացիայի կոմիտեն նույնպես կոչ է անում հանրապետության քաղաքացիներին զերծ մնալ Իտալիա այցելություններից, հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ Իտալիայի իշխանությունների կողմից ձեռնարկած միջոցառումները։
Երեքշաբթի գիշերը Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպպե Կոնտեն հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակում է մարդկանց տեղաշարժը ողջ երկրում՝ կորոնավիրուսների տարածման դեմ պայքարելու նպատակով: