Բավ է պառակտվել
19-10-2021 11:19

Միքայել և Կարեն Վարդանյանները 300 մլն. դրամ են տրամադրել անպտղության հաղթահարմանը (տեսանյութ)

44-օրյա պատերազմից անմիջապես հետո բարեգործներ Միքայել և Կարեն Վարդանյանների նախաձեռնությամբ մեկնարկեց կենսական նշանակության բարեգործական ծրագիր:

Հայաստանի ամբողջ տարածքից ընտրվեց սոցիալապես անապահով 150 ընտանիք, որոնք տարիներ շարունակ չէին կարողանում երեխա ունենալ, և միակ ճանապարհը արտամարմնային բեղմնավորումն էր:

Ծրագրի մեկնարկից 10 ամիս անց շատ ընտանիքների կյանքը վերաիմաստավորվեց: 45 զույգ արդեն սպասում է ապագա երեխայի լույս աշխարհ գալուն: Մնացածը բուժման և հետազոտման տարբեր փուլերում են:

Անպտղության հաղթահարման ծրագրի իրականացման համար բարերարները հատկացրել են 300 մլն դրամ: