Բավ է պառակտվել
31-08-2019 11:37

Երևանից Բաթումի մեկնող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել Վրաստանում, Հայաստանի երկու քաղաքացի զոհվել է, կան տուժածներ

Վրաստանում խոշոր վթար է տեղի ունեցել շաբաթ գիշեր։

Ինչպես տեղեկացրել է Վրաստանում Հայաստանի դեսպանությունն իր ֆեյսբուքյան էջում, ժամը 02։00-ից 03։00 միջակայքում Երևանից Բաթումի ուղևորափոխադրումներ իրականացնող միկրովտոբուսը վթարի է ենթարկվել Թբիլիսիի մոտակայքում։

“Նախնական տեղեկությունների համաձայն՝ զոհվել են երկու հոգի՝ ՀՀ քաղաքացիներ Գ.Ա. և Մ.Ս.։ Մնացած ուղևորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թբիլիսիի հիվանդանոցներ”,- նշված է հաղորդագրությունում։
Վրաստանում Հայաստանի դեսպանության աշխատակիցներն արդեն գտնվում են հիվանդանոցներում և մշտական կապի մեջ են բժիշկների հետ։
Հայաստանի քաղաքացիների առողջական վիճակի և նրանց Հայաստան տեղափոխելու վերաբերյալ դեսպանությունը հանդես կգա հավելյալ հայտարարություններով։

Հայաստանի ԱԻՆ նախնական տվյալների համաձայն տուժել է 19 մարդ։