Բավ է պառակտվել
20-07-2021 14:47

Մինչև ժամը 02։00, ադրբեջանական զինված ուժերը շարունակել են գնդակոծել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը․ ՊՆ

Հուլիսի 19-ի ուշ երեկոյան և 20-ի գիշերը, մինչև ժամը 02։00, ադրբեջանական զինված ուժերը շարունակել են հրաձգային զինատեսակներից, առանց ականանետերի կիրառման, գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը:

Մի քանի ժամ տևած ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից հրազենային վիրավորում է ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը, ով այդ պահին կազմակերպում էր ադրբեջանցիների գործողությունների արդյունքում տեղանքում բռնկված հրդեհը մարելու աշխատանքները։

ՀՀ զինված ուժերը հայտարարում է, որ շփման գծի որևէ փոփոխություն թույլ չի տալու։

Մեծ Թաղեր գյուղն անցավ ադրբեջանական զինված ուժերի հսկողության տակ
Ադրբեջանական զինված ուժերը փորձում են զավթել Բերդաշեն գյուղն՝ հակառակ համաձայնագրի․ Wargonzo
Հայաստանը լրացուցիչ զինված ուժեր է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին՝ ադրբեջանցիներին թողնելով ելման դիրքեր վերադառնալու հնարավորություն
Զինված ուժերը երբեք տեղում չեն դոփել․ Դավիթ Տոնոյանի պատասխանը վարչապետին
Ադրբեջանի զինված ուժերը Շուշիից կրակել են Ստեփանակերտի ուղղությամբ․ ՄԻՊ