Բավ է պառակտվել
28-03-2023 11:23

ՀՀ պաշտպանության նախարարը զինված ուժերի ղեկավար կազմի ուսումնամարզական հավաքին կարևորել է զորքերում մարտունակության շարունակական բարձրացումը

Հայաստանի պաշտպանության նախարարությունում մեկնարկել են ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի եռօրյա օպերատիվ հավաքները։ Այս մասին հայտնում են պաշտպանության գերատեսչության մամուլի ծառայությունից։

Հավաքների առաջին օրը մասնակիցներին ողջունել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Անդրադառնալով տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակին և այդ համատեքստում ԶՈՒ առջև դրված խնդիրներին, նախարարը կարևորել է զորքերում մարտունակության շարունակական բարձրացումը, առաջնագծի կահավորման և ամրաշինական աշխատանքների իրականացումը, ինչպես նաև անդրադարձել ԶՈՒ-ում մեկնարկած բարեփոխումներին։