Բավ է պառակտվել
14-04-2019 13:08

Պաշտպանության նախարարը ստուգայց է կատարել Հայաստանի հյուսիսարևելյան մարտական հենակետերում (լուսանկարներ)

  

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոկանն ապրիլի 13-ին աշխատանքային այցով եղել է հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտում։ Այս մասին տեղեկացրել է պաշտպանական գերատեսչության մամլո ծառայությունը։ Տոնոյանը այցելել է այն մարտական հենակետերում, որտեղից դիտարկվում է Արծվաշենը։

Նա լսել է սահմանագծում իրավիճակի, մարտական հերթապահության կրման պայմանների, առաջնագծում իրականացված ինժեներական եւ ամրաշինական աշխատանքների մասին զեկույցը։

Պաշտպանության նախարարը զրուցել է դիրքապահ զինծառայողների հետ, խրախուսել մարտական հերթապահության ընթացքում գերազանց ծառայությամբ աչքի ընկած զինծառայողներին եւ մաղթել խաղաղ ու անվտանգ ծառայություն:

  

Տոնոյանը հանդիպել է նաև Գեղարքունիքի մարզի Վահան սահմանամերձ գյուղի բնակիչների հետ, քննարկել համայնքի զարգացմանը վերաբերող հարցեր։

Այս գյուղում պաշտպանության նախարարաը ծաղիկ է դրել Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հուշահամալիրին։

 

Հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում Տոնոյանը խորհրդակցություն է անցկացրել բարձրաստիճան սպաների, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների հետ։ Քննարկվել են անվտանգության և թիկունքի ապահովման հարցեր, որոնց առնչությամբ Տոնոյանն առաջ է քաշել մի շարք խնդիրներ, տվել ցուցոմներ և հանձնարարականներ։