Բավ է պառակտվել
26-07-2019 17:39

Հայաստանի արդարադատության նախարարը Ստամբուլյան կոնվենցիայի հարցով դիմել է Վենետիկի հանձնաժողով

Հայաստանի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Ստամբուլի կոնվենցիայի վավերացման հարցով դիմել է Վենետիկի հանձնաժողով, հայտնել է հանձնաժողովի պաշտոնական կայքը։

“Հայաստանի արդարադատության նախարարը խնդրել է Վենետիկի հանձնաժողովին կարծիք հայտնելու Եվրոպայի Խորհրդի “Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման” (Ստամբուլի կոնվենցիա) վավերացման մասին սահմանադրական հետևանքների վերաբերյալ”,- նշված է հաղորդագրության մեջ։

2018թ հունվարի 18-ին Հայաստանը Ստրասբուրգում ստորագրել է Եվրոպայի Խորհրդի կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման մասին համաձայնագիրը, որն ավելի հայտնի է որպես Ստամբուլի կոնվենցիա։ Համաձայնագրի ստորագրումը միանշանակ չի ընդունվել հայ հասարակության կողմից, քանի որ մի շարք փորձագետների կարծիքով կոնվենցիայի որոշ դրույթներ ուղղված են ոչ միայն հայկական ավանդույթների և արժեքների քայքայմանն, այլև հակասում են երկրի Սահմանադրությանը։

Եվրոպայի Խորհրդի “Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման կոնվենցիան (Ստամբուլի կոնվենցիան) Եվրոպայի Խորհրդի միջազգային համաձայնագիր է՝ ուղղված կանաց դեմ բռնության և ընտանեկան բռնության դեմ։ Այն կնքվել է 2011թ մայիսի 11-ին Թուրքայի Ստամբուլ քաղաքում։ Մինչ այժմ ստորագրվել է 46 երկրների և Եվրամիության կողմից։