Բավ է պառակտվել
12-05-2021 16:50

Հայաստանի ՊՆ-ն մեկնաբանել է ադրբեջանական ԶՈւ առաջխաղացումը Սյունիքում

Ադրբեջանի ԶՈւ-ն հայտարարել է, որ, իբր, «սահմանների ճշգրտում» է կատարում Սյունիքի մարզի սահմանային հատվածներից մեկում։

Հայաստանի ՊՆ-ն հաստատում է Սյունիքի մարզում ադրբեջանական զինված ուժերի առաջխաղացումը։

«Մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունը հորդորում է ձեռնպահ մնալ չճշտված, առավել ևս՝ խուճապ տարածող տեղեկություններ հրապարակելուց:

Գորիսի համայնքապետի տեղակալ Իրինա Յոլյանը հայտնել է Sputnik Արմենիային, որ «Իշխանասարի հատվածում թշնամին պետական սահմանն անցել է և ևս 3 կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր։ Հարյուրներով շարված են»։ Այստեղ է գտնվում Սև լիճը, որի 30% հակառակորդի տարածքում է, սակայն ադրբեջանական կողմն, ըստ Յոլյանի, որոշել է ամբողջությամբ իր հսկաողության տակ վերցնել լիճը։

Յոլյանը նշել է, որ թշնամին որոշել է Շուռնուխի օրինակով հասնել մինչև հայկական բնակավայրեր։ Նա կոչ է արել ժողովրդին լսել Սյունեցիների ահազանգը: