Բավ է պառակտվել
31-08-2016 11:09

ՊՆ–ն հերքում է գնդակոծման հետևանքով ադրբեջանցի զինվորի մահվան մասին լուրերը

ՀՀ պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է համարում ադրբեջանական ԶԼՄ–ների տարածած տեղեկատվությունն այն մասին, թե հայկական կողմի գնդակոծման հետևանքով ադրբեջանցի զինվոր է զոհվել, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ադրբեջանական որոշ լրատվամիջոցների տարածած սադրիչ տեղեկությունը, թե օգոստոսի 30-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևմտյան հատվածում` նախիջևանյան ուղղությամբ, խախտել են հրադադարի ռեժիմը, ինչի հետևանքով զոհվել է ադրբեջանական ԶՈւ զինծառայող, իրականությանը չի համապատասխանում:

«ՀՀ զինված ուժերը խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և համապատասխան գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող խախտումների և գնդակոծությունների դեպքում», – նշվում է հաղորդագրության մեջ։