Բավ է պառակտվել
13-03-2023 11:26

Հայաստանի արդարադատության նախարարությունը ստի դետեկտոր է գնել

Արդարադատության նախարարությունը մի շարք գերժամանակակից սարքավորումներ, այդ թվում՝ ստի դետեկտոր (պոլիգրաֆ): Այս մասին երկուշաբթի հայտնել է արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։

«Մի քանի օր առաջ արդեն դրա գործարկումը սկսվեց։ Մենք ձեռք ենք բերել նաև հատուկ սարքավորում, որը նախատեսված է փաստաթղթերի և ստորագրությունների հետազոտության համար»,- ասել է Մինասյանը ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ. ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը ներկայացնելիս։

Բացի այս, նախարարությունը ձեռք է բերել նաև նոր տեխնիկա, որով հնարավոր է դարձել մոդելավորել և ստանալ դեպքի վայրի, դրանում առկա հրազենային վնասվածքների տեղեկությունների 3D ձևաչափով պատկերներ։

Հայաստանի արդարադատության նախարարը Ստամբուլյան կոնվենցիայի հարցով դիմել է Վենետիկի հանձնաժողով
Հայաստանը “Խաղաղության մարտիկ” մրցույթի առաջատարն է
Հայաստանի արդարադատության նախարարությունը ներկայացրել է բարեփոխումները պետծառայությունների ոլորտում
Հայաստանի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին
Հայաստանը Հնդկաստանից գնել է 4 ռադար 40 մլն դոլար արժեքով․ լրատվամիջոցներ