Բավ է պառակտվել
10-02-2021 12:24

Ռուսաստանյան խաղաղապահները Երևան են վերադարձրել ևս հինգ գերի (տեսանյութ)

Ռուսաստանյան խաղաղապահները Երևան են վերադարձրել հինգ գերի և մեկին տեղափոխել Բաքու։ Այս մասին լրագրողներին հայտնել է՝ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

“Այսօր Ռուսաստանի,Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը կյանքի կոչելու համար իրականացվել է գերիների հերթական փոխանակումը”,- ասել է Մուրադովը։

Նրա խոսքով, Ռուսաստանյան խաղաղապահների իրականացրած աշխատանքի արդյունքում, իմ անձնական հսկողությամբ, Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռը Բաքու է տեղափոխել մեկ գերեվարված և հինգ գերի վերադարձել է Երևան: Մուրադովը նշել է, որ ռուս խաղաղապահները կշարունակեն նպաստել եռակողմ համաձայնագրի իրականացմանը:

Ավելի վաղ չճանաչվածԼեռնային Հանրապետության նախագահի ներկայացուցիչ Բորիս Ավագյանը հայտնել էր, որ Ադրբեջանը՝ Ռուսաստանի միջնորդությամբ հայկական կողմին է վերաարձրել հինգ գերի, ովքեր հատուկ ինքնաթիռով մեկնել են հայրենիք։