Բավ է պառակտվել
10-08-2015 09:24

ՀՀ պաշտպանության նախարարը այցելել է հայ-ադրբեջանական սահմանը

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելել է հայ-ադրբեջանական սահման: Ինչպես հայտնել է նախարարի մամուլի ծառայության քարտուղար Արծրուն Հովհաննիսանը իր Ֆեյսուքյան էջում, Օհանյանը ծանոթացել է դիրքերի կատարելագործման աշխատանքներին, քննարկել է ստորաբաժանումների հրամանատարների հետ զինծառայողների պատրաստման հարցը:  Օհանյանը եղել է զորամասերում, հետևել է շինարարական աշխատնանքններին: Այնուհետև, նախարարը հանդիպել է սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին, համայնքապետերի հետ քննարկել է սահմանային լարվածության և համայնքներին  օժանդակելու հարցը: