Բավ է պառակտվել
26-01-2017 15:57

Երիտասարդ հայուհին մահացել է Բելգորոդում անօրինական պլաստիկ վիրահատության ժամանաակ (Տեսանյութ)

 

Երիտասարդ հայուհին մահացել է Բելգորոդի մանկական հիվանդանոցում` անօրինական պլաստիկ վիրահատության ժամանակ:
Բժիշկները չեն հասցրել վերակենդանացնել 24-ամյա Մանե Մարտիրոսյանին, երբ նա վատացել է քթի պլաստիկ վիրահատության ժամանակ:
Նա պլանավորել էր ռինոպլաստիկա անել դեռևս պատանեկության տարիներին` 10-րդ դասարանում: Նա երազում էր վերացնել քթի կորությունը: Նույնիսկ տարիքը, թե երբ կանի վիրահատությունը, որոշել էր նախապես` 24 տարեկանում: 2016 թ.-ի հոկտեմբերին նա որոշեց դիմել բժիշկներին:

 

«Ես անընդհատ ասում էի, որ հարկավոր չէ անել դա Բելգորոդում. մենք չունենք պլաստիկ վիրաբույժներ, միայն սովորական, - պատմել է Մանեի մայրը` Սուսաննա Մալխասյանը, - Նույնիսկ զանգահարել եմ Հայաստան, պայմանավորվել այնտեղի պլաստիկ վիրաբույժի հետ: Սակայն նա ցանկանում էր վիրահատությունը անել մինչև Նոր տարին և ասում էր, որ արդեն լավ բժիշկ է գտել Բելգորոդում»:
Մանեն երկար ժամանակ ծնողներին չէր հայտնում այն, թե ով է կատարելու վիրահատությունը: Թե ինչպես է գտել բժիշկին` ևս: Խորհրդակցում էր հիմնականում քրոջ` Սերինայի հետ:

 
«Բժիշկին նա գտել է Համացանցում, - նշել է Սերինան, - Կարդացել է նրան տրված գնահատականները, կապվել է տղամարդու հետ, ով նրան խորհուրդ է տվել այդ բժիշկին: Վերջինս նրան պատմել է, որ իր կինն արդեն վիրահատվել է վիրաբույժի մոտ: Հոկտեմբերի 21-ին նա գնացել էր բժիշկի մոտ առաջին խորհրդատվության»: