Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ժամը 08։00-ի սահմաններում Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ 12 շենքի բնակիչ, 26-ամյա Անի Աղաբեկյանը Շնող-Թեղուտ ավտոճանապարհին իր վարած Mitsubishi Pajero IO մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին և կողաշրջվել։
Հարվածի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ալավերդու հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր, մարելով ավտոմեքենայում առաջացած հրդեհը, այնտեղ հայտնաբերել են Ա. Աղաբեկյանի դին։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի պատճառը եղել է գազաբալոնից առաջացած կայծը։
Կայքի տեղեկություններով՝ Ա. Աղաբեկյանը աշխատում էր «Թեղուտ» ՓԲԸ–ում։