Բավ է պառակտվել
10-12-2014 10:19

Պետության խնդիրն է հայրենասերներ դաստիարակել. ՀՀ ՊՆ

Այսօր օմբուդսմենի գրասենյակի կողմից կազմակերպված կլոր սեղանի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը համոզմունք հայտնեց, թե պետության խնդիրն է հայրենասերներ դաստիարակել, որոնք զուրկ կլինեն տղայական ռոմանտիկայից:
«Զինված ուժերում, ցավոք, դեռևս շարունակվում են կենցաղավարել քրեական հոգեբանությամբ չգրված օրենքներով՝ «չբողոքել» և «ինքնուրույն լուծել հարցերը»: Հենց դա էլ հաճախ բանակում հանցագործությունների պատճառ դառնում»,-մանրամասնեց նախարարն ու հավելաց. «Դա ստիպել է մեզ ընդլայնել լիազորությունների շրջանակը, հատկապես 2014 թվականին: Մենք կշարունակենք մեր ջանքերը: 2014 թվականը մենք անցկացրել ենք «Բանակը մեր տունն է» կարգախոսով»: Պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ ԿԳ նախարարությունը, ոստիկանությունը, դպրոցները, բուհերը, հասարակությունը, բոլորը ընդհանուր խնդիր են լուծում: Վերջին տարիների համատեղ ջանքերի շնորհիվ քրեածին պատահարները բանակում 2014-ին կրճատվել են 2,5 անգամ»,-ընդգծել է պաշտպանության նախարարը: