Բավ է պառակտվել
29-04-2022 11:44

«Երիտասարդներ, ոտքի՛». ուսանողները Երևանի բուհերում տեղադրում են Արցախի դրոշը

Մայրաքաղաքի բուհերի ուսանողներն ուրբաթ օրը բողոքի ակցիա են անցկացնում Երևանում։

Մի խումբ ուսանողներ երթով անցնում են մի համալսարանից մյուսը և այնտեղ տեղադրում Արցախի դրոշներն։ Ակցիան անցկացվում է «Երիտասարդներ, ոտքի՛» կարգախոսով, որի մասնակիցները յուրաքանչյուր բուհի դիմաց վանկարկում են «Ուսանող, զարթնի՛ր»։ Ինչպես նշեց ակցիայի մասնակիցներից մեկը, Արցախի դրոշն արդեն տեղադրվել է 12 բուհում։

«Մենք տեղադրում ենք Արցախի Հանրապետության դրոշն՝ ի նշան այն բանի, որ հայ երիտասարդները, հայ ուսանողները երբեք չեն համակերպվի այն մտքի հետ, որ Արցախը մի օր կարող է լինել Ադրբեջանի կազմում։ Մենք՝ երիտասարդներս, հայ ազգը պետք է տեր կանգնենք Արցախին՝ պաշտպանելով Հայաստանը, քանի որ Արցախը մեր հայրենիքն է։ Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում»,- ասում են ցուցարարները։