Հայ-ադրբեջանական շփման գծում երեկ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հոգեհանգսի արարողությունը կկայանա այսօր` 18:00-ին, Ավան վարչական շրջանի 14-րդ փողոց, 8-րդ տուն հասցեում: Ֆեյսբուքյան մի խումբ օգտատերեր նախաձեռնել են այդ ժամին մոմավառություն անցկացնել: Հոգեհանգստի մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել օգտատերերից Աշոտ Սարգսյանը՝ բոլորին կոչ անելով միանալ մոմավառությանը: «Հերոսներն այսպիսին են լինում: Այսօր այն օրն է, երբ մենք բոլորս մի մարդու պես պետք է մասնակցենք հոգեհանգստի արարողությանը ու պետք է մեր հարգանքի տուրքը մատուցենք դեռ կյանք չմտած, բայց արդեն հերոսի մահով ընկած կրտսեր սերժանտին: Թող թշնամին իմանա, որ մենք` հայերս, պատրաստ ենք ազգովի ոտքի կանգնել հանուն մեր զինվորի: Բերե՛ք, այսօր Ձեզ հետ մեկական մոմ ու մոմավառությամբ կհիշատակենք մեր հերոս զինվորին»,-գրել է նա:
Ավելի վաղ gisher.news-ն հայտնել է, որ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում, արձանագրվել են ադրբեջանական կողմի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր. մարտական դիրքում զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը։

Բավ է պառակտվել