Բավ է պառակտվել
05-10-2022 09:56

Իրանում հզոր երկրաշարժը զգացվել է Երևանում, Հայաստանի երեք մարզերում և Արցախում

Իրանում հզոր երկրաշարժ է եղել, որը զգացվել է նաև Հայաստանում և Արցախում։
Հայաստանի ԱԻՆ-ից հայտնում են, որ հոկտեմբերի 5-ին, տեղական ժամանակով ժամը 04:21-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 00:21-ին) Իրանի Մարանդ քաղաքից 9 կմ հարավ-արևմուտք 5․5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:
Օջախի խորությունը 10 կմ է, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7-8 բալ:
Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում՝ 5-6 բալ, Վայոց Ձորի, Արարատի մարզերում՝ 3-4 բալ, Կոտայքի մարզում, Երևանում և Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում՝ 3 բալ ուժգնությամբ։